Հայաստանում բանտարկյալները պատիժը կրելու վերջին կես տարում կարող են Աշխատանքի նախարարությունում մասնագիտական ուսուցման դասընթացներ անցնել։ Այս մասին ասված է «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունների նախագծում, որը քննարկվում է դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում։

Նույն իրավունքը կստանան նաեւ պրոբացիա անցնող մարդիկ։