Ապօրինի կերպով ծառայության չներկայանալու մեղադրանքով 2.5 տարվա ազատազրկման դատապարտված «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող սպա Ցոլակ Խաչատրյանն 10 օր տեւած հացադուլը դադարեցրել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբագրություն զանգահարած Ցոլակ Խաչատրյանը: Նա նշեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում իրեն է այցելել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալն ու խոստացել, որ հետեւողակա են լինելու նրա խնդրին:
«Պետք է արձանագրություն կազմվի եւ փոխանցվի ՀՀ գլխավոր դատախազությանը, որ ես հանդիպում եմ պահանջում գլխավոր դատախազի հետ»,-ասաց նա:
Նշենք, որ Ցոլակ Խաչատրյանը հանդիպում է պահանջում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ ՀՀ գլխավոր դատախազի հետ: Նա նշեց` չի պատրաստվում դուրս գալ հացադուլից` մինչեւ իր պահանջը չկատարվի:
Ցոլակ Խաչատրյանը NEWS.am-ին պատմել էր, որ արդեն 2 տարի անազատության մեջ է՝ ծառայության վայրից արձակուրդ է գնացել, սակայն, արձակուրդի հրամանագրքի մեջ չգրանցելու պատճառով՝ դատապարտվել 2.5 տարվա ազատազրկման:





























