ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կողմից այս տարվա ընթացքում տրամադրվել է շահագործման եւ երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման 26 թույլտվություն։

Նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ որպես այդպիսին, տրվել է ընդերքի շահագործման 17 իրավունք։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության պետ Հովհաննես Եզակյանի խոսքով, դրանք վերաբերել են մասնավորապես բազալտի, տուֆի եւ ավազակոպճային խառնուրդի, հանքային ջրերի հանքավայրերի շահագործմանը։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Երկու ընկերության՝ ի դեմս «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի եւ «Ղարագուլյաններ» ՓԲԸ-ի,  տրամադրվել է ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործողի թույլտվություն։

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով 2016թ. ընթացքում երկրաբանահետախուզական աշխատանքների  իրականացման  իրավունք է ստացել  9 ընկերություն:

Ընդերքի տրամադրման գործակալության պետի փոխանցմամբ, տարվա ընթացքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն է տրամադրվել մեկ ընկերության։