«Ժառանգություն» կուսակցությունը ցանկցած դեպքում, չնայած հեագա քաղաքական գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը քվեարկության է դնելու խորհրդարանում դեկտեմբերի 9-ին: Այդ մասին Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

« Մեզ համար գլխավորն է՝ հարցը հասցնել իր տրամաբանական լուծմանը, այլ ոչ թե քաղաքական այս կամ այն ուժերին փակուղի մտցնելը»,- ասել է Սաֆարյանը:

Իր հերթին, Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե իշխանությունների համար առաջնահերթ խնդիր է հասնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման: «Մենք կաջակցենք ցանկացած նախաձեռնության, որը կնպաստի այդ նպատակին, եւ հանդես կգանք այն քայլերի դեմ, որոնք խոչընդոտում են դրան»,- ասել է Շարմազանովը: Նա կրկին ընդգծել է, թե հայկական կողմը բանակցություններում չի նահանջի իր դիրքորոշումից, այսինքն, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի մաս:

Միեւնույն ժամանակ Շարմազանովը նշել է,թ ե առանց Լեռնային Ղարաբաղի լիակատար մանսակցության հակամարտության վերջնական կարգավորման հնարավոր չէ հասնել: