Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երեւանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 23 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Պայծառ Վ.-ն, որը դեկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երեւանի Շրջանցիկ թունելի թիվ 2/12 հասցեի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Էդգար Գ.-ին, որը դեկտեմբերի 8-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: