«Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության եւ «Իդրամ» ընկերության համագործակցության արդյունքում, այսուհետ ԻԴՐԱՄ հաշիվը հնարավոր կլինի համալրել «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ից ստացած վարկի միջոցով:

«Գլոբալ Կրեդիտի» նոր ծառայության շնորհիվ՝ «Իդրամ»-ի օգտատերերը կարող են դիմել եւ վայրկյանների ընթացքում վարկ ստանալ իրենց հաշվին օրվա յուրաքանչյուր պահի ցանկացած վայրից: Իրենց հաշիվը վարկի միջոցով համալրել կարող են «Իդրամ»-ի Պրեմիում օգտատերերը, ովքեր համակարգում նույնականացված են գործող անձնագրով: Ծառայությունը նրանց համար հասանելի է ինչպես ԻԴՐԱՄ բջջային դրամապանակով, այնպես էլ www.idram.am կայքում:

«Իդրամ»-ի Պրեմիում օգտատերերը կարող են դիմել 5000, 10 000, 25 000, 40 000, 75 000 կամ 99 000 ՀՀ դրամի չափով վարկ ստանալու համար: Վարկը տրվում է 1 տարի ժամկետով: Տարեկան անվանական տոկոսադրույքը 0% է. գործում է օրական սպասարկման վճար՝ վարկի սկզբնական գումարի 0,5%-ի չափով: Վարկի տրամադրման որոշումը կայացնում է «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ-ն՝ ԱՔՌԱ վարկային բյուրո ուղարկվող հարցման միջոցով: Վարկի տրամադրման հաստատումը ստանալուց եւ պայմանագիրն առցանց կնքելուց հետո գումարն անմիջապես փոխանցվում է ԻԴՐԱՄ հաշվին, որից այն հնարավոր է կանխիկացնել կամ օգտագործել առցանց եղանակով՝ իրականացնելով վճարումներ եւ փոխանցումներ: