Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.01-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը, եւ պատճառվել է նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 19.00-ին, ոստիկանության Տարոնի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոց «գլխի գագաթային շրջանի եւ վերին շրթունքի պատռված վերքերով, միջթիակային տարածության քերծվածքով» բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 00.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհին` 24-ամյա երիտասարդի կողմից վարած վերը նշված ավտոմեքենայի կողաշրջվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:





























