Ֆիզիկական անձինք, որոնք վաճառել են իրենց տունը կամ մեքենան եւ պետք է ավելացված արժեքի հարկ վճարեն, կազատվել վճարումն ուշացնելու համար տուգանքներից: Այս մասին նշված է «Հարկային մարմինների կողմից վերահսկվող եկամուտներից հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրինագծում, որը ՀՀ Ազգային ժողովն ընդունել է այսօր՝ դեկտեմբերի 16-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Նշենք, որ ՀՀ գործող օրենսդրությամբ ԱԱՀ-ն գանձվում է ոչ միայն ձեռնարկություններից, այլեւ ֆիզիկական անձանցից, որոնք մեկ օրացուցային տարվա ընթացքում վաճառում են մեկից ավելի մեքենա, հողամաս կամ տուն: Հարկը տարածվում է երկրորդ նման գործարքի դեպքում:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Այս օրինագիծն առաջարկում է տուգանքներից ազատել այն քաղաքացիներին, որոնք ԱԱՀ-ն չեն վճարել մինչեւ 2016-ի սեպտեմբերի 30-ը: Արտոնությունը վերաբերում է միայն տուգանքներին (օրական 0,15 տոկոս), իսկ ԱԱՀ-ն պետք է վճարեն 90 օրվա ընթացքում: