2017-ի հունվարին հայաստանյան տուրօպերատորները Իրան կայցելեն ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչության ղեկավար Մեխակ Ապրեսյանը։
Իրանցի գործընկերների հետ նրանք կքննարկեն երկու երկրներում համատեղ տուրերի կազմակերպումը։
Հիմա Իրանում (այդ թվում Հյուսիսային) ու Հայաստանում միասնական տուրեր առաջարկվում են, բայց դրանք սակավաթիվ են։ «Դրանք շատ ավելի քիչ են, քան օրինակ հայ-վրացական տուրերը, ու մենք ուզում ենք շտկել դա»,- հավելել է Ապրեսյանը։
Նա հիշեցրել է, որ 2016-ի օգոստոսի սկզբից Հայաստանի ու Իրանի միջեւ անվիզա ռեժիմ է սահմանվել, որի առավելությունների մասին իրանցի տուրօպերատորներն արդեն գիտեն։




























