Սեյսմոլոգները 5․1 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Պերուի արեւմտյան մասում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը հնագիտական հուշարձան համարվող Պարամոնգա քաղաքից 109 կմ հեռավորության վրա է գտնվում,  երկրաշարժի օջախը 35 կմ խորության վրա էր, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։