Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, թե Քայսերի քաղաքում զինվորներին տեղափոխող ավտոբուսի դեմ հարձակման մեջ կասկածում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK)։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե դժվար է միանգամից հստակ ասել, թե որ կառույցն է կազմակերպել հարձակումը, սակայն բոլորը կասկածները տանում են դեպի PKK:

Նուման Քուրթուլմուշը հայտնել է, թե այս հարձակման մեջ օգտագործված պայթուցիկ նյութը նման է Ստամբուլում դեկտեմբերին 10–ին կիրառված պայթուցիկ նյութին։

Նշենք, որ Քայսերի քաղաքում ռումբոցվ բեռնված մեքենան հարվածել է արձակուրդի դուրս եկած թուրք զինվորականներին տեղափոխող ավտոբուսին։ Պայթյունի հետեւանքով սպանվել է 13 եւ վիրավորվել՝53 զինվորական։