Դեկտեմբերի 17-ին Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակի աշխատակիցների շահերը ներկայացնող  արհմիություները կողմ են քվեարկել գործադուլի երկարաձգմանը: Բողոքի ակցիայի պատճառով աշտարակը  դեկտեմբերի 13-ից այցելությունների համար փակ է, հայտնում է RFI-ն:

«Գործադուլը շարունակելու որոշման կողմ ենք քվեարկել միաձայն»,- ասել է ֆրանսիական խոշորագույն արհմիության՝ CGT-ի ներկայացուցիչը, որը նաեւ նշել է, որ ղեկավարության հետ աշխատակիցների բանակցությունները շարունակվելու են:

Գործադուլավորները նշում են, որ ակցիայի պատճառը ղեկավարության հետ սոցիալական երկխոսության բացակայությունն է, որը ռազմավարական որոշումներ է կայացնում, առանց աշխատակիցների հետ խորհրդակցելու:

Արհմիությունների նոր նիստը կկայանա այսօր երեկոյան: