1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը աշխատող միգրանտների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանության մասին (International convention on the protection of the rights of migrant workers and members of their families) միջազգային կոնվենցիա է ընդունել: Իսկ 2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հիմնել է Միգրանտի միջազգային օրը (International Migrants Day), որը նշվում է դեկտեմբերի 18-ին:
Ըստ Calend-ի, օրը նշելու որոշումն ընդունվել է, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում միգրանտների թիվը զգալիորեն աճել է: Վեհաժողովն ընդգծել է հետագա քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը՝ բոլոր միգրանտների հիմնարար ազատությունները եւ մարդու իրավունքներն ապահովելու համար:





























