Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր դեկտեմբերի 17-ին, ժամը 19.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պուշկինի փողոցի թիվ 4 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության առաջին հարկում գտնվող նկարչական սրահում (վարձակալ` Ս. Բ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.53-ին, մարվել 20.35-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), 2-րդ հարկի պատերի (մոտ 1 քմ) և հատակի (մոտ 4 քմ) փայտյա կառուցատարրերը: