Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13։30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների՝ այդ թվում նաեւ  ծանրաքարշ մեքենաների համար:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան եւ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները:

Ապարան-Արագած, Ելփին-«Զանգեր» ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի եւ Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարդենյաց լեռնանցքում  մառախուղ է: