«Գանձերի որսորդների» ընտանիքը դանիական կղզիներից մեկում միանգամից մի քանի հնագույն թանկարժեք իր է գտել:

Դանիացին 10 եւ 12 տարեկան որդիների հետ Լոլան կղզում իսկական գանձեր է գտել՝ երկու կախազարդ, մանյակի երեք կտոր եւ մատանիներ, ինչպես նաեւ արծաթե մի քանի իր:

Ենթադրվում է, որ դրանք շուրջ 1.5 հազար տարեկան են: Գտածոների թվում առավել հետաքրքրական է սկանդինավյան պանթոենի գերագույն աստծո՝ Օդինի պատկերով հմայիլը:

Նման կախազարդը բավական հազվագյուտ է: Լոլանում պեղումների ընթացքում ընդամենը երեք նման հմայիլ են գտել, վերջինը՝ 1906 թվականին: Իսկ ամբողջ Հյուսիսային Եվրոպայում նման շուրջ հազար կախազարդ կա: