Ամերիկյան գիտնականները պատմել են, թե ինչպես են շները երեխաներին օգնում հաղթահարել սթրեսը: Այս մասին գրում է Informing-ը:
Մասնագետներն ուսումնասիրել են 4-10 տարեկան 643 երեխայի առողջության վերաբերյալ տվյալները, որոնց 50%-ի տանը կենդանիներ են ապրել: 18 ամիս շարունակ ծնողները գիտնականներին տվյալներ են փոխանցել երեխաների ֆիզիկական եւ էմոցիոնալ վիճակի մասին:
Պարզվել է, որ այն երեխաները՝ մասնակիցների շուրջ 12%-ը, որոնք տանը շուն են ունեցել, ավելի քիչ հակված են եղել տագնապի եւ դեպրեսիայի զգացողության:
Ըստ մասնագետների՝ շան հետ խաղալիս երեխայի օրգանիզմում նվազում է կորտիզոլի մակարդակը, որը նաեւ սթրեսի հորմոն են կոչում: Միաժամանակ, սիրելի կենդանու հետ շփումը բարձրացնում է երջանկության հորմոնի՝ օքսիտոցինի մակարդակը:





























