Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելով՝ իմ կյանքում ոչինչ չի փոխվել: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Լրագրողների զարմացած հարցին՝ այդ դեպքում ի՞նչ նպատակ ուներ կուսակցությանն անդամագրվելը, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինչպես եւ նախկինում, ես ձգտում եմ իմ գործն առավելագույնս բարեխիղճ անել: Այս իմաստով ոչինչ չի փոխվել»: Նրա խոսքով՝ չի ծրագրում առաջիկայում պատգամավորի թեկնածու առաջադրվել, սակայն ապագայում ոչինչ չի բացառում:

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը իշխող կուսակցությանն անդամագրվել է նոր վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նրա առաջադրած պաշտոնյաների (առողջապահության, գյուղատնտեսության, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարների) հետ միասին: