Հոկտեմբերի 29-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքաել Պոստլին եւ դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարական ազատությունների վերականգնման, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների եւ մամուլի ազատության հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: