Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է  Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ նախագահը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել աշխատանքում` ի նպաստ  Հայաստանի եւ Իսրայելի միջեւ  արդյունավետ համագործակցության:

Դեսպան Շմուել Մեւրոսը նշել է, որ ամեն ինչ կանի երկու երկրների հարաբերություններն ավելի ակտիվացնելու համար:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ յուրաքանչյուր ոճրագործություն, ցեղասպանություն պետք է դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից, որպեսզի հետագայում բացառվի այդօրինակ հանցագործությունների կրկնությունը: Հայաստանը շարունակելու է ջանքերը  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ եւ վստահ է, որ կարողանալու է վերականգնել պատմական արդարությունը:

Զրուցակիցները  կարեւորել են միջպետական հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում եւ մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի ստեղծման եւ փոխայցելությունների միջոցով միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: