ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը իֆտարի (Ռամադան ամսվա ընթացքում շաբաթվա յուրաքանչյուր օրը, ինչպես նաեւ Իդ ալ-Ֆիտր եւ Իդ ալ-Ադխա տոների ժամանակ սննդի անվճառ բաժանում) հրավերք չի ստացել, որը երեքշաբթի օրը կազմակերպել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար։ Այդ տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության քարտուղար Էլհան Պոլուխովը։

Ըստ նրա, իսկապես, դեսպանատունը ԱՄՆ նախագահի կազմակերպած իֆտարին հրավերք չի ստացել, սակայն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը հրավիրվել է սեպտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կազմակերպած իֆտարին։

Պոլուխովը ասել է, որ դեսպանատան աշխատակիցներին չհրավիրելու պատճառը պարզ չէ, եւ խորհուրդ է տվել պարզաբանման համար դիմել ԱՄՆ դեսպանատանը։