Իրավապաշտպան Լեյլա Յունուսը կոչ է անում լայնածավալ գործողություն սկսել Ադրբեջանում կտտանքների փաստերը բացահայտելու համար։

contact.az–ում հրապարակված կոչում իրավապաշտպանը համաշախարհային համայնքի ուշադրությունն է հրավիրում սարսափելի կտանքներին ու մարդու իրավունքների խախտումներին այսպես կոչված «Նարդարանյան գործի» ընթացքում, որով 78 մարդ է կալանավորվել։

Կտտանքների դեմ համաշխարհային կազմակերպությունը ծրագրում է իր փաստաթուղթն ուղղել ՄԱԿ կտտանքների հարցերով հատուկ զեկուցողին եւ Ադրբեջանում կտտանքների փաստերի բացահայտման լայնածավալ գործողություն սկսել։

«Եթե որեւէ մեկը կարծում է, որ լքելով հայրենիքը, «ես վայր եմ դրել զենքը ու կենսաթոշակի գնացել», նա չարաչար սխալվում է։ Այստեղ ես ավելի շատ հնարավորոթյուններ ունեմ։

2014-ի օգոստոսի 7-ից մինչեւ սեպտեմբերի 19-ը Արիֆը (Յունուսը-խմբ․) ենթարկվել էր դաժանագույն կտտանքների ԱԱՆ քննչական մեկուսարանում։ Նրա ձեռքերը շղթայել էին ու կախել առաստաղից։ Իսկ հետո խոնավ ու ոլորված սրբիչով դաղում էին նրա ծոծրակը։ Նա այդ մասին չէր խոսում, որ Դինարան ու ես չհուզվենք, չլացենք․․․Բայց հենց այդ կտտանքների հետեւանքով նրա ծոծրակին առաջացել են կոշտուկներ, որոնք բժիշկների եզրակացությամբ ուժեղ ցավերի պատճառ են դառնում, որոնց հետեւանքով նա կորցնում է գիտակցությունը։ Եվ այդ սարսափը նրա հետ պարբերաբար կատարվում է ։ Ես հաստատ գիտեմ, որ Արիֆին կտտանքների ենթարկելու հրամանը արձակել է Էլդար Մահմուդովը (Ադրբեջանի ԱԱՆ նախկին ղեկավարը- խմբ) ու ի տարբերություն ամենազոր նախագահի, ես չեմ վախենում Մահմուդովից․եւ նրա, եւ վարչակարգի բոլոր մյուս հանցագործների անունները կհրապարակվեն ու նրանք լիովին կհատուցեն իրենց արածների համար»,- ասվում է Լեյլա Յունուսի հայտարարության մեջ։