Ավիատոմսերի գներով Երեւանը միշտ չէ, որ պարտվում է Թբիլիսիին։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողներին ասել է ՀՀ կառավարությանն առնընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ Թբիլիսիից մի շարք ուղղություններով տոմսերն ավելի էժան են, բայց որոշ ուղղություններով ավելի էժան է Երեւանից մեկնելը։ Դա վերաբերում է Փարիզին՝ հաշվի առնելով մեծ հայկական համայնքը, եւ Մոսկվային։ Օրական Երեւանից այս ուղղություններով 14-15 չվերթ է իրականացվում։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Որոշ ուղղություններով Թբիլիսիից էժան է Ստամբուլով տարանցիկ թռիչքների շնորհիվ։  «Շատ միջազգային չվերթներ Թբիլիսիից հենց այդպես են իրականացվում։ Պարզ է, թե ինչու է մեզ մոտ այլ վիճակ։ Այդուհանդերձ, ինչպես ես ասացի, դեպի Մոսկվա եւ այլ ուղղություններով Երեւանից ավելի էժան է թռիչքը»,– ասաց Ավետիսյանը։