2016-ին Հայաստանում մթերվել է 171 հազար տոննա միրգ, բանջարեղեն ու խաղող։ Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 21-ին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Բանջարեղեն մթերվել է 40․3 հազար տոննա (որից լոլիկ՝ 26․6 հազար տոննա) միրգ՝ 20․9 հազար տոննա, խաղող՝ 109․8 հազար։

Միրգն ու բանջարեղենը մթերում են 39 ընկերություններ, իսկ խաղողը՝ 50։