2016-ին Հայաստանը կրկնակի շատ թարմ միրգ ու բանջարեղեն է արտահանել, քան 2015-ին։ Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողներին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Տարեսկզբից արտահանվել է ընդամենը 143 տոննա միրգ ու բանջերեղեն, մինչդեռ 2015-ի այդ նույն ժամանակահատվածում (հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 21) ՝ 73․7 հազար տոննա։
Իրացման հիմնական շուկան, ինչպես միշտ, Ռուսաստանն է՝ 85 տոկոս։ Այն հարցին, թե որքանով են այս տվյալները հավաստի, Մակարյանն ասել է «Ես կարծում եմ, որ իմաստ չունի որեւէ մեկին խաբելը»։
Նկատենք, որ արտահանման ծավալը եղածից շատ ցույց տալու դրդապատճառներից մեկը կարող է լինել Հայաստանից թուրքական ու իրանական մրգի ու բանջարեղենի վերաարտահանումը «լվանալու» փորձը։




























