Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է առցանց խաղատների գործունեությունը դադարեցնելու մտադրության մասին: Նա, սակայն, ո՛չ ժամկետներ, ո՛չ մտադրությունն իրականացնելու հետ կապված մանրամասներ չի ներկայացրել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Դուտերտեին մտահոգում է երկրում առցանց խաղատների տարածումը, ինչի հետ կապված օգոստոսին երկրում վերացրել էին առցանց խաղատների արտոնագիր ունեցող ընկերության մենաշնորհը: