Իրանի ԱԳՆ-ն նախազգուշացնում է, որ Թեհրանը չի ենթարկվի միջազգային հանրության «սպառնալիքներին ու ճնշումներին»՝ իր միջուկային ծրագրի հետ կապված բանակցությունների հարցի շուրջ: Նման կերպ է արձագանքել Իրանի ղեկավարությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների պահանջին, որոնք ցանկանում են պարտավորեցնել Իրանին՝ մինչեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, որը կայանալու է սեպտեմբերի վերջին Նյու Յորքում, բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ:

«Մենք ազգ ենք, որը հավատում է երկխոսությանն ու փոխգործակցությանը, բայց եթե նրանք (ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները) որոշեն վերջնագիր ներկայացնել, եւ օգտագործեն սպառնալիքներ ու ճնշումներ, ապա դա անընդունելի է»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հասան Գհաշգավին: