ՀՀ քաղաքացին չի զրկվի միակ օթեւանից։ Այս մասին դեկտեմբերի 22-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումներին՝ նախարարն ասաց. «Մարդիկ հաճախ բողոքում են, որ ԴԱՀԿ կալանքի մասին իմանում են ամենավերջում։ Մենք փորձում ենք լուծել խնդիրը։ Անհրաժեշտ է զանգել ԴԱՀԿ կայքում նշված հեռախոսահամարով եւ հավաքել հանրային ծառայությունների հեռախոսահամարը։ Նրանք, ովքեր ID քարտ ունեն, պետք է քարտի վրա նշված համարը հավաքեն, որից հետո կարճ հաղորդագրություն կստանան այն մասին, թե նրանց նկատմամբ կալանք սահմանված է, թե ոչ։ Իսկ ովքեր ID քարտ չունեն, պետք է հավաքեն սոցիալական քարտի համարը»,– նշեց նախարարը։