Գերմանական Deutsche Bank բանկը փորձում է վերակազմավորել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պարտքերի մի մասը՝ մոտ 300 մլն դոլարի չափով, որպեսզի նվազեցնի շահերի բախման առաջացման հավանականությունը վարկատուի ու նախագահի միջեւ։ Այս մասին հայտնում է Bloomberg–ը՝ վկայակոչելով լավատեղյակ աղբյուրները։

Նշում են, որ անկախ վարկի վերակազմավորման հնարավոր պայմաններից՝  այդ գործընթացը կբարդացնի գերմանական խոշորագույն բանկի ու հաճախորդի հարաբերությունները։ Բանն այն է, որ բանկիրների հետ աշխատանքում Թրամփը հիմնականում օգտագործել է «ամենահզոր գործիքը»՝ իր անձնական երաշխավորությունը։

Իսկ հիմա այդ երաշխիքը, որը օգտագործվել է Trump Organization–ի համար ավելի շահավետ պայմաններ ստանալու համար, գլխավոր թեման է Deutsche Bank -ում պարտքերի վերակազմավորման խնդրի քննարկումների ժամանակ։ Այդ բանկի գործունեության ուղղություններից մի քանիսը՝ այդ թվում Ռուսաստանում Deutsche Bank–ի կասկածելի գործարքները, ԱՄՆ իշխանությունների քննության տակ են գտնվում։

Նաեւ նշում են, որ Deutsche Bank –ը վարկեր է տրամադրել Թրամփի ընտանիքի մյուս անդամներին, մասնավորապես նար փեսա Ջարեդ Քուշներին։