Teva Pharmaceutical իսրայելական դեղագործական ընկերությունը համաձայնել է ԱՄՆ իշխանություններին 519 մլն դոլար վճարել կաշառակերության մեղադրանքով գործը արտադատական կարգով լուծելու համար։

Teva Pharmaceutical–ը ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին 236 մլն դոլար կվճարի, իսկ Արդարադատության նախարարությանը՝ 283 մլն դոլար, հայտնում է Vesti–ն։

Teva–ի տուգանքը սահմանվել է ամերիկյան կարգավորող մարմինների կողմից կաշառակեր  սխեմաներ բացահայտելու կապակցությամբ, որոնց համաձայն՝ ընկերությունը կաշառել է ուկրաինացի, ռուսաստանցի եւ մեքսիկացի պաշտոնական անձանց։