Բեռլինի ահաբեկչությունն իրականացնելու մեջ կասկածվող թունիսցի Անիս Ամրիի եղբայրը նրան կոչ է արել հանձնվել ոստիկանությանը: «Եթե նա լսում է ինձ, ուրեմն ասում եմ. հանձնվի՛ր, այդ դեպքում ընտանիքիդ համար ավելի հեշտ կլինի»,- DW-ի հաղորդմամբ՝ Թունիսում լրագրողների առջեւ ունեցած ելույթում հայտարարել է Աբդելքադեր Ամրին:

Թունիսի 24-ամյա քաղաքացի Անիս Ամրին Էլ-Ուսլաթիա քաղաքից է, որտեղ մինչեւ հիմա բնակվում են նրա հարազատները: Տեղի ոստիկանության տվյալներով՝ նա բազմաթիվ անգամներ ձերբակալվել է թմրանյութերի տարածման հետ կապված օրենքները խախտելու համար:

2011 թվականին Անիս Ամրին Իտալիա է տեղափոխվել, 2015-ի հունիսին Ավստրայով կամ Շվեյցարիայով Գերմանիա հասել: 2016 թվականից Ամրին առավել վտանգավոր պոտենցիալ ահաբեկիչների ցանկում է:

Նրա նկատմամբ համաեվրոպական հետախուզում է հայտարարվել, իսկ տեղեկություններ տրամադրելու համար 100 հազար եվրոյի պարգեւ նշանակվել: