Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվողը սպանվել է Միլանում հրաձգության ժամանակ, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Գործակալության տվյալներով՝ Իտալիայի ՆԳՆ–ն շուտով մամուլի ասուլիս կտա։
Ավելի վաղ RT–ը, վկայակոչելով Դանիայի ոստիկանության Twitter–ի էջը, հայտնել էր, որ Բեռլինի ահաբեկչության մեջ կասկածվող անձի նկարագրությանը համապատասխանող ոմն մեկին նկատել են Օլբորգ քաղաքում։





























