Թունիսցի Անիս Ամրին, որին կասկածում են Բեռլինի ահաբեկչության մեջ, սպանվել է Միլանում հրաձգության ժամանակ։ «Ոչ մի կասկած չկա, որ սպանվել է հենց Անիս Ամրին»,– ասել է Իտալիայի ՆԳ նախարար Մարկո Միննիտին, փոխանցում է Reuters–ը։ Նրա ինքնությունը պարզվել է մատնահետքերի միջոցով։

Գործակալության տվյալներով կասկածյալը կրակել է ոստիկանների վրա՝ վիրավորելով մեկին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ՝ սպանելով 12 եւ վիրավորելով 48 մարդու։