Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի կողմնակիցները զավթել են լիբիական Afriqiyah Airways ավիաընկերության A320 օդանավը, հայտնում է Daily Mail–ը։ Օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մալթայում։ Ինքնաթիռում 118 ուղեւոր է եղել։
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է, որ տեղյակ է, որ օդանավը զավթել են 2 հոգի, որոնցից մեկը զինված է նռնակով։ Նրա տվյալներով՝ այդ անձինք պատրաստ են թույլ տալ ուղեւորներին լքել օդանավը, սակայն հրաժարվում են ազատել անձնակազմին, մինչեւ չկատարեն իրենց պահանջները, որոնք դեռեւս հայտնի չեն։





























