Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը կտրականապես հերքել է իր երկրի մասնակցությունը Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես պնդումներ եմ նկատել, որ ԱՄՆ կառավարության անդամներից ինչ-որ մեկը ներգրավված է ռուս դեսպանի սպանությանը… Կտրականապես հերքում եմ այդ կեղտոտ հերյուրանքները, դրանք ոչ մի ապացույց չունեն»,- ասել է Բասսը NTV-ի եթերում: Նա հավելել է, որ Գյուլենին արտահանձնելու վերաբերյալ Անկարայի հարցման քննարկումն առանց ձգձգումների է ընթանում:
Թուրքիայում ՌԴ դեսպանը գնդակահարվել է դեկտեմբերի 19-ին: Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումն իրականացրել է ոստիկանության աշխատակից Մեւլյութ Մերթ Ալթընթաշը, որը վնասազերծվել է անվտանգության ուժերի կողմից:





























