Մալթայի օդանավակայանում ազատվել է առեւանգված լիբիական օդանավի պատանդների առաջին խումբը։ Այս մասին Twitter –ում հայտնել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը։ Նրա խոսքով՝ ազատվել են կանայք եւ երեխաները՝ ընդհանուր առմամբ 25 մարդ։
Afriqiyah Airbus–ի A320 օդանավում, որը հարկադիր վայրէջք է կատարել Մալթայում, 111 ուղեւոր կա։ Մալթայի վարչապետը հայտնել է, որ օդանավում գտնվում է 82 տղամարդ, 28 կին եւ 1 երեխա, ինչպես նաեւ անձնակազմի 7 անդամ։ Մալթայի օդանավակայանն այս պահին փակ է, բոլոր չվերթները չեղարկվել են կամ հետաձգվել։
Times of Malta–ն հայտնում է, որ Սեբհի–Տրիբոլի չվերթն իրականացնող օդանավը գրավել են 2 անհայտ անձ, որոնք պնդում են, որ զինված են նռնակներով։ Reuters–ի փոխանցմամբ օդաչուն փորձել է վայրէջք կատարել Լիբիայում, սակայն զավթիչները թույլ չեն տվել։ Այս պահին զինծառայողները շրջապատել են օդանավը։





























