Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի մասին: «Եթե Թրամփը հրավիրի, իհարկե կգնամ»,- ասել է նա:
Պուտինը հստակեցրել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ Թրամփի երդմնակալությունից եւ երկրի ղեկավարի պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց հետո, փոխանցում է Gazeta-ն:
 
Դրանից զատ, Պուտինը նշել է, որ հանրապետականի հետ հանդիպման ժամանակ կցանկանար միասին խորհրդածեին ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման շուրջ՝ համաձայնելով Թրամփի այն կարծիքին, որ «ավելի վատ արդեն հաստատ չի լինի, որովհետեւ սրանից վատ այլեւս հնարավոր չէ»: