Գերմանիայի դաշնային դատախազ Պիտեր Ֆրանկը հաստատել է, որ Միլանում սպանված տղամարդը եղել է Անիս Ամրին, որին կասկածում են Բեռլինում ահաբեկչության իրականացման մեջ, հայտնում է Reuters–ը։
Նրա խոսքով՝ հետաքննությունը շարունակվում է Ամրիի համախոհներին բացահայտելու համար։ «Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ունեցել է նա արդյոք համախոհներ, որպեսզի հնարավոր լինի կանխել պլանավորվող հարձակումները»,– ասել է նա։
Թունիսցի Անիս Ամրին, որին իշխանությունները կասկածում են ահաբեկչություններ կատարելու մեջ, Միլանում սպանվել է ոստիկանության հետ հրաձգության ժամանակ։





























