Մալթայի օդանավակայանում ազատվել են առեւանգված լիբիական օդանավի 65 ուղեւորները, գրում է Times of Malta–ն։

Անհայտ անձինք առեւանգել էին լիբիական Afriqiyah ավիաընկերության A320 օդանավը, որը հարկադիր վայրէջք է կատարել Մալթայում։  Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 118 մարդ։ Մալթայի օդանավակայանն այս պահին փակ է, բոլոր չվերթները չեղարկվել են կամ հետաձգվել։