Համացանցում է հայտնվել գրավված  լիբանանական օդանավի սրահի լուսանկարը, որը վայրէջք է կատարել Մալթայում: Լուսանկարը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է NewsExecutive-ը, որի տվյալներով՝ Afriqyiah airways ավիաընկերության ներկայացուցչությունը, որի օդանավը զավթվել էր, հայտնել է, որ իրավիճակը հսկողության տակ է, եւ իրենք կապ են պահպանում օդանավի հրամանատարի հետ: Վերջին տեղեկություններով՝  զավթիչները 65 ուղեւորի ազատել են:
Afriqiyah Airbus ավիաընկերության A320 օդանավը անհայտ անձինք գրավել են Սեբհիից Տրիպոլի թռչելիս: Այն վայրէջք է կատարել Մալթայի օդանավակայանում: Օդանավում 118 մարդ կա՝ ներառյալ անձնակազմի անդամները: Հաղորդվում է, որ զավթիչները երկուսն են, որոնք նռնակներով են զինված: Մինչ այժմ նրանց պահանջը հայտնի չէ: