Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող Անիս Ամրիի ոչնչացումից հետո Գերմանիայի համար ահաբեկչական սպառնալիքը, ցավոք, բարձր է մնում, այն չի վերացել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այս հաջողված հետաքննությունից հետո, ահաբեկչական սպառնալիքը Գերմանիայի համար, ցավոք, բարձր է մնում»,- ասել է Մեզյերը։





























