Անկարայում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է անում զգոն լինել ամանորյա տոների ժամանակ եւ խնդրում է խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը քաղաքացիներին հիշեցնում է, որ ծայրահեղական խմբավորումները շարունակում են ակտիվորեն հարձակումներ իրականացնել ամբողջ Թուրքիայով, այդ թվում՝ այն շրջաններում, որտեղ հաճախ են ԱՄՆ եւ ալ երկրների քաղաքացիներ լինում։ ԱՄՆ քաղաքացիները պետք է հիշեն այդ մասին հանրային վայրեր այցելելիս եւ ամանորյա միջոցառումներին մասնակցելիս»,– ասված է դեսպանական կայքում։





























