2017-ին Հայաստանի ՀՆԱ 3.2 տոկոս աճը իրատեսական է։ Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Դրա համար բարենպաստ արտաքին գործոններ են ձեւավորվել։ Աճում են պղնձի գները, որի կիսաֆաբրիկատները Հայաստանի գլխավոր արտահանվող ապրանքն են: Վերականգնվում է Ռուսաստանի տնտեսությունը։
Եթե խոսենք պղնձի մասին, ապա դրա գների թռիչքը՝ Թրամփի հաղթանակից հետո, քիչ թե շատ պահպանվել է։
Նշենք, որ նոյեմբերի 11–ին Լոնդոնի բորսայում պղնձի գինը հասել էր 5 910 դոլարի մեկ տոննայի դիմաց, մինչդեռ հոկտեմբերին արժեր մոտ 4800 դոլար։ Նոյեմբերից գինը մի փոքր նվազել էր, սակայն հիմա կազմում է 5 440 դոլար։ «Իսկ դա նշանակում է, որ ավելի մեծ է հավանականությունը, որ պղնձի պահանջարկը երկարաժամկետ միտումներով է պայմանավորված, այլ ոչ թե Թրամփի հաղթանակի էմոցիաներով»,– ասաց Արամյանը։
2016-ի  հարցը փոքր-ինչ խրթին է։ Սեպտեմբերի կեսից տարեկան ՀՆԱ–ի համար 2-2.4 տոկոսի սահմաններում։
Սակայն 2016-ի սեպտեմբերից սկսեց գյուղատնտեսական անկում գրանցվել։ Ընդ որում, թղթի վրա բերքը ավելի քիչ է, իսկ գործնականում գները չեն աճել։ Այստեղից էլ այն միտքը, որ Հայաստանի բերքի նախորդ վիճակագրությունը կարող էր ոչ ճիշտ հաշվարկվել։ 
Սեպտեմբերին բերքի անկումը 20 տոկոս էր, իսկ հոկտեմբերին՝ 30 տոկոս։ Անկումն այնքան մեծ է, որ այն հնարավոր չէ բացատրել վատ եղանակով, հավելեց Արամյանը։ 
«Տեսքից ընկած» բերքը կազդի ՀՆԱ-ի ողջ պատկերի վրա. տարվա արդյուքներով այն ակնկալվում է արդեն շուրջ 0,5%։ Այդուհանդերձ 2016-ին անկում չի լինի։ Իսկ 2017–ի աճին կօգնի նաեւ 2016-ի հարկաբյուջետային քաղաքականությունը։