Թոքերի բորբոքումով հոսպիտալացված Մոսկվայի նախկինքաղաքապետ Յուրի Լուժկովը պատմել է Նոր տարին ընտանիքի հետ միասին Ավստրիայի լեռնադահուկային առողջարաններից մեկում դիմավորելու իր ծրագրերի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ես մտադիր եմ Նոր տարին ընտանիքիս հետ միասին դիմավորել Ավստրիայի լեռնադահուկային առողջարանում»,- ասել է նա։
Նախկին քաղաքապետը շեշտել է, որ մտադիր չէ ընդհատել աշխատանքը հիվանդության պատճառով, քանի որ մինչեւ տարեվերջ քիչ աշխատանքային օրեր են մնացել։
«Հիվանդանոցում երկար մնալու մտադրություն չունեմ»,- ասել է Լուժկովը։





























