Ռուսաստանի ռազմական ոստիկանության գումարտակը ժամանել է Հալեպ՝ Սիրիայում իր ծառայողական առաջադրանքները կատարելու, հայտնում է «Ինտերաֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ-ն։

«Հիմա ստորաբաժանումը «Հմեյմիմ» ավիաբազայից Հալեպ է ուղեւորվում՝ որպեսզի կատարի իր ծառայությունը ՍԱՀ-ում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի շրջանակում»,- ասել են ՊՆ-ից։

Նաեւ նշել են, որ ռազմական ոստիկանները ապահովելու են զինծառայողների, Հակաականային միջազգային կենտրոնի, նաեւ շարժական հոսպիտալների ու Հալեպ ժամանող հումանիտար շարասյունների անձնակազմի անվտանգությունը։

ՊՆ-ից հավելել են, որ գումարտակը կօգնի նաեւ Հալեպի քաղաքային իշխանություններին կարգուկանոն ապահովելու հարցում։