Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ Հալեպն ազատագրելու գործում Ռուսաստանի ջանքերի համար, հայտնում է սիրիական ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը։
«Զրույցի ընթացքում Ասադը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին ու Ռուսաստանին, որը դաշնակիցների հետ միասին դարձել է գլխավոր մասնակիցը Հալեպի ազատագրման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ասադը նշել է, որ «Հալեպում գրանցված հաղթանակները բացում են Սիրիայում քաղաքական աշխատանքի դուռը եւ կդրդեն, որ դրան խոչընդոտողներից շատերը միանան քաղաքական գործընթացին ու հաշտեցմանը»։





























