Կոպենհագենի համալսարանի հոգեբանները հայտարարել են, որ սոցիալական ցանցերից հրաժարվելը մարդկանց երջանիկ է դարձնում, հայտնում է Informing–ը։
Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս ամանորյա տոներին մոռանալ վիրտուալ աշխարհի մասին եւ ավելի շատ ժամանակ հատկացնել իրական կյանքին։ Սոցցանցերից 7 օրով հրաժարվելը կարող է մարդուն վերադարձնել երջանկության զգացողությունը։
Գիտնականների փորձին մասնակցել է մոտ հազար կամավոր, որոնց բաժանել են 2 խմբի։ ՄԻ խմբին արգելել են օգտվել սոցցանցերից, իսկ մյուսներին՝ ոչ։ Մի շաբաթ անց պարզվել է, որ առաջին խմբի մասնակիցների տրամադրությունն էապես բարելավվել է։ Իսկ ահա երկրորդ խմբում ոչ մի փոփոխություն չի եղել։
Հետազոտողների կարծիքով ուրիշների գրառումները կարդալով եւ լուսանկարները նայելով՝ մարդիկ բազմաթիվ բացասական հույզեր են ունենում, այդ թվում՝ նախանձ։ Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս հեռու մնալ սոցցանցերից եւ փորձել իդեալական ամանորյա տոն կազմակերպել։





























