Շվեդիայի Լունդի համալսարանի գիտնականները պարզել են, որ Սանտա Կլաուսը պիտի ապրի շվեդական Յոկմոկկ քաղաքում, այլ ոչ թե ֆիննական Ռովանիեմիում, հայտնում է RIA Novosti-ն:
Համալսարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ գիտնականները հետազոտություն են անցկացրել, որպեսզի պարզեն, թե որ կետից է առավել հարմար վերներ ուղարկել ամբողջ աշխարհին: Ընդ որում, 1992 թվականի արբանյակային լուսանկարերը ցույց էին ձվել, որ Սանտա Կլաուսի համար բնակության առավել հարմար վայրը նորվեգական Յան Մայեն կղզին է, որը գտնվում է Գրենլանդիայի մոտ: Շվեդ գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ կետը ժամանակի հետ կարող է փոխվել:
Եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ երկիրը կլոր է, դա իմաստ է ստանում: Հին պատկերացումներն այն մասին, որ Սանտան ապրում է Հյուսիսային Բեւեռում, այնքան էլ սխալ չեն, ասել է սոցիալ-տնտեսական աշխարհագրության դասախոս Օլա Հոլլը:





























