Չինաստանի Շենսի նահանգի չինական գյուղի բնակիչը ցնցել է տեղի ոստիկանությանը, բերելով բաժանմունք մի ձեռքի նռնակ ու հայտնելով, որ արդեն 25 տարի է դրանով էր ընկույզ կոտրում, գրում է People's Daily Online-ը։

Չինացու խոսքով, նռնակը ինքը գտել է 1991-ին ու համարել է, որ այդ մետաղական իրը շատ հարմար է ընկույզ կոտրելու համար։ Եվ ուղիղ 25 տարի նա հենց այդ նպատակի համար է գործածել այդ նռնակը։

Դեկտեմբերի 5-ին տղամարդը մի հրապարակում է տեսել, որտեղ նշված է եղել, որ տանը հրազեն կամ պայթուցիկ նյութեր պահելն արգելված է, հենց այդտեղ էլ նա տեսել է իր «ընկույզ ջարդիչի» նկարը։ Դրանից հետո նա որոշել է ձեռքի նռնակը տանել ոստիկանություն, որտեղ նրա գործողությունները ծայրաստիճան անզգույշ են որակել։

Պարզվել է, որ նռնակի վրա դետոնատոր չի եղել։