Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն երկրի ներկայիս իշխանություններին համեմատել է նախորդների հետ։ Այս մասին նա ասել է «112 Ուկրաինա»–ի եթերում։
«Հիմա ուժեղացնում են գործող նախագահի իշխանությունը։ Բայց եթե ժողովուրդը զգում է, որ ներկայիս իշխանությունն ավելի հանցավոր է, քան նախորդը, ապա պե՞տք է արդյոք ուժեղացնել նման նախագահի դիրքերը»,– հարցադրում է արել Սավչենկոն։
Նա նաեւ հարց է հնչեցրել, թե ինչ կլիներ, եթե ժողովուրդը պաշտպաներ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ «Մենք կհանդուրժեի՞նք եւս 2 տարի։ Ի՞նչ կլինի, եթե հանդուրժենք դա հիմա»,– ասել է Սավչենկոն եւ նշել, որ Ուկրաինան հիմա չունի պետական դիրքորոշում։





























